Հզոր պայթյուն Մեծ Բրիտանիայում` Էսսեքսում
Էսսեքս կոմսությունում (Մեծ Բրիտանիա) հզոր պայթյուն է տեղի ունեցել, միջադեպի վայրում հսկայական սնկաձև ամպ է բարձրացել։
Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ այն լսվել է շատ կիլոմետրեր հեռավորության վրա։
Պատճառն առայժմ անհայտ է։ Սակայն միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրանցի պաշտոնյաները ուղղակի զգուշացումներ էին հնչեցրել՝ ուղղված բրիտանական շահերին և «խոցելի սահմաններին»։
Առայժմ որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար, սակայն ժամանակային զուգադիպությունը ուշադրություն է գրավում։
Իրանի Իսլամական խորհրդատվական խորհրդի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզի.
«Մեծ Բրիտանիան պետք է ուշադրություն դարձնի իր խոցելի կետերին և հասկանա, որ Իրանի հնարավորությունները չեն սահմանափակվում միայն ռազմական ուժով»։

