Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է միջոցառման հյուրերի սննդային թունավորման մասին լուրերը
Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ տեղեկություններ են ստացվել հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի սննդային թունավորման մասին։
«Ֆրանսիայի դեսպանությունը հույս է հայտնում, որ նշված ախտանիշների պատճառները կբացահայտվեն, ուստի դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը»,- նշված է հայտարարության մեջ։

