Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Իրաքյան Քրդստանի ինքնավար տարածաշրջանում տեղակայված հակաիրանական ընդդիմադիր խմբավորման առնվազն ութ անդամ է սպանվել Սուլեյմանիա քաղաքի մերձակայքում նրա կենտրոնակայանի վրա Իրանի իրականացրած հարձակման հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ինքնավար շրջանի անվտանգության վարչությանը:
Վարչության տվյալներով՝ Իրանի ուժերը գիշերը հրթիռային հարված են հասցրել ընդդիմադիր խմբավորման դիրքերին և շտաբին Զարգոյզլա բնակավայրից ոչ հեռու: Փրկարարները մինչև հիմա չեն կարողանում զոհվածների մարմինները դուրս բերել լեռնային տեղանքում՝ խմբավորման շտաբի գտնվելու վայրում, փլվածքների լրջության պատճառով:
Վարչությունը նաև հայտնել է, որ վաղ առավոտյան միջազգային կոալիցիայի հակաօդային պաշտպանության ուժերը, որոնք տեղակայված են Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոնի՝ Էրբիլի մերձակայքում, կարողացել են կալանել և ոչնչացնել իրանական ութ ականապատված անօդաչու թռչող սարք, որոնք արձակվել էին այդ քաղաքի ուղղությամբ:

