ՌԴ–ն հերքում է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները. Կրեմլը պատասխանել է Թրամփին

Ռուսաստանը հերքում է ԱՄՆ-ում ընտրական գործընթացներին միջամտելու մեղադրանքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և ԿԺԴՀ-ն սպառնալիք են ներկայացնում ամերիկյան ընտրական համակարգի համար:

«Ռուսաստանը ոչ մի կերպ չի ազդել ԱՄՆ ընտրությունների վրա։ Մենք վճռականորեն հերքում ենք բոլոր մեղադրանքները»,– ասել է Պեսկովը լրագրողներին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի միջամտել ուրիշների ներքին գործերին և ակնկալում է, որ ոչ ոք չի փորձի միջամտել ՌԴ–ի ներքին գործերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031