Ադրբեջանական զորքեր կարող են հայտնվել մեր բնակավայրերի անմիջական հարևանությամբ. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է այն անվտանգային ռիսկերը, որոնց Հայաստանը բախվելու է, այսպես կոչված, անկլավների հանձնումից հետո:

«Ամեն անգամ, երբ դուք կլսեք, որ ինչ-որ մարդիկ խոսում են Տավուշի և Տիգրանաշենի հատվածներում, այսպես կոչված, անկլավների մասին և ձեզ ցույց են տալիս քարտեզներ, քարտեզների վրա քաշած գծեր, խնդրում եմ, ուշադրություն դարձրեք ոչ թե այդ քարտեզներին և այդ գծերին, այլ հարց տվեք՝ ինչ է լինելու այն մարդկանց հետ, ովքեր այդ գյուղերում ապրում են, ինչ է լինելու մեր քաղաքացիների իրավունքների, մեր պետության անվտանգության հետ, ինչպես է դասավորվելու մեր պետության ապագան:

Հիմա ես կոնկրետ օրինակներով ցույց կտամ այդ խնդիրները: Սա Տավուշի մարզն է, մուգ կանաչով առանձնացված այս հատվածը, այսպես կոչված, Սոֆուլու, Բարխուդարլու անկլավներն են, որոնք իբր ադրբեջանական են և պետք է հանձնել նրանց վերահսկողությանը: Այս հատվածում մի փոքր այն կողմ Իջևան քաղաքն է, այստեղ՝ Այգեհովիտ, Վազաշեն, Դիտավան գյուղերը: Նախ՝ պատմական փաստաթղթերն են վկայում, որ Սոֆուլուն և Բարխուդարլուն 1929 թվականի հուլիսի 19-20-ի որոշմամբ (խոսքը Անդրդաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի անտառային և հողային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի մասին է)՝ մոտավորապես 3400 հա հանձնվել է Դիլիջանի գավառին: Սա՝ մեկ: Երկրորդ, եթե այս հատվածն Ադրբեջանին հանձնվի, մեր Ազատամուտ և Կայան բնակավայրերի միջև կապը միանգամից արգելափակվում է, և Հայաստանի մեջ հայտնվում է, այսպես կոչված, ադրբեջանական տարածք:

Եվ ստացվում է՝ եթե սա իրենց ինքնիշխան տարածքն է, ապա իրենց տարածք հասանելիություն ունենալու համար նրանք այստեղից միջանցք էլ են ուզելու և ասելու են՝ դե, մեզ հնարավորություն տվեք, գնանք մեր տարածք: Եվ քանի որ այստեղ իրենց «ինքնիշխան տարածքն» է, բերելու են ռազմական ուժ, օրինակ, ռազմաբազա կարող են տեղակայել, զորամաս կառուցել, զինված ծառայողներին ամբողջությամբ բերեն այստեղ տեղակայեն, և սա՝ ՀՀ-ի տարածքի մեջ: Մեր բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զորքեր կարող են հայտնվել»,- մանրամասնում է Արման Թաթոյանը՝ հավելելով, որ արգելափակվելու է Այգեհովիտ և Վազաշեն տանող ճանապարհը, այսինքն՝ գյուղեր են մեկուսանալու:

Կարդացեք նաև

«Վազաշենի հատվածում ավելի քան 10 կմ հատված ունենք, որ դեռ 1990-ականներից ադրբեջանական օկուպացիայի ներքո է: Հարց է առաջանում՝ բա նրանք այս հատվածներում շարունակելու են մնա՞լ, ամրանա՞լ»,- նշում է Մարդու իրավունքների նախկին պաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031