Հերթը Գագիկ Ծառուկյանի ձիերի՞նն է. Ո՞ւր են տանելու կենդանիներին

Այսօր 168.am-ը տեղեկություն էր ստացել, որ պատրաստվում են  «առգրավել» Գագիկ Ծառուկյանին պատկանող ձիասպորտի ակումբի 12 ձիերը ևս։

Ու թեև այս պահի դրությամբ հայտնի է դարձել, որ գործողությունները հետաձգվել են, սակայն ակումբում այդ սցենարին դեռևս սպասում են։

Աշխատակիցները մտահոգ են 12 ձիերի ճակատագրով. նշում են` կենդանիների հնարավոր տեղափոխումը բացասական հետևանքներ կունենա, քանի որ նրանց համար առավել լավ պայմաններ, քան ակումբում են ստեղծել, հնարավոր չէ՝ մեծ տարածք, առանց շահագործման բարենպաստ պայմաններ։

Աշխատակիցները մտահոգված են նաև հանգամանքով, որ ձիերի գրեթե մեծ մասը 12 և ավելի տարեկան են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031