Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի և Բաշկորտոստանում գտնվող «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատ» համալիրի վրա։ Հաղորդվում է նաև, որ հնարավոր հարված է հասցվել Սալավատում գտնվող «Ռոսնեֆտ-Օպտ» նավթաբազային։

Կրասնոդարի օպերատիվ շտաբը հաստատել է Աֆիպսկի ՆՎԳ-ում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը։ Պաշտոնական տվյալներով՝ անօդաչուների բեկորներն ընկել են 16 հասցեում։ Տուժել է մեկ մարդ, վնասվել են առանձնատներ, բազմաբնակարան շենքի բնակարան և երկաթուղային անցման շինություն։

Բաշկորտոստանում, ուկրաինական OSINT աղբյուրների տվյալներով, հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման և նավթաքիմիական համալիրներից մեկում՝ «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատում»։ Նախնական տեղեկություններով՝ վնասվել են նավթի առաջնային վերամշակման կայանքն ու բարձր խտության պոլիէթիլենի արտադրամասը։

Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը հաստատել է Սալավատի արդյունաբերական գոտու վրա հարձակումը՝ նշելով, որ կան անօդաչուների բեկորների անկումից առաջացած ծխի մի քանի օջախներ։

Ուկրաինական աղբյուրները նաև հայտնում են, որ Կերչում հրդեհ է բռնկվել էներգակամրջի հատվածում, իսկ Ազովի ծովում կրկին հարձակման են ենթարկվել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» տանկերներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031