Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով սիրիական բանակը նախապատրաստում է Լիբանանի վրա հարձակման. Վանեսա Բիլի
Բրիտանացի լրագրող Վանեսա Բիլին բացահայտել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ձեռք բերված կուլիսային պայմանավորվածությունների մանրամասները։ Նրա տվյալներով՝ Դոնալդ Թրամփը մտադիր է Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանիի գլխավորած Սիրիայի նոր կառավարությունն օգտագործել որպես «խոյ» լիբանանյան «Հեզբոլլահի» դեմ։
Նա ներկայացրել է կուլիսային գործարքների հիմնական արդյունքները.
ԱՄՆ-ը խոստանում է հանել Անկարայի դեմ կիրառված պատժամիջոցները և այն վերադարձնել F-35 կործանիչների ծրագիր։ Փոխարենը՝ Թրամփը Էրդողանից պահանջել է աջակցել Ջուլանիի արշավին ընդդեմ Լիբանանի։
Վաշինգտոնը պաշտոնապես Սիրիան հանել է ահաբեկչության հովանավոր երկրների ցանկից՝ ներդրումներ ներգրավելու նպատակով։ Վանեսա Բիլին սա անվանում է «կեղծավորության գագաթնակետ», քանի որ նախկինում ԱՄՆ-ն ինքն էր Ջուլանիին համարում ահաբեկիչների պարագլուխ։
Անձնական հանդիպումից հետո Թրամփը հաստատել է, որ սիրիացի առաջնորդն իրեն պարտավորություններ է տվել լիբանանյան դիմադրության դեմ պայքարելու վերաբերյալ։
Մոնիտորինգային խմբերի տեղեկություններով՝ ծրագիրն արդեն իսկ իրագործվում է. անցած գիշեր Սիրիայի ծանր զրահատեխնիկայի շարասյուները լքել են Հոմսի մերձակա բազաները և ուղղվել դեպի լիբանանյան սահման։

