ՌԴ–ն, Իրանը և ՉԺՀ–ն կարող են հարթակ ստեղծել պատժամիջոցներին հակազդելու համար. Մեդվեդև

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հնարավոր է համարել պատժամիջոցների տակ գտնվող պետությունների գործողությունների համակարգման համար միջազգային հարթակի ստեղծումը՝ անօրինական սահմանափակող միջոցներին հակազդելու նպատակով:

Լրագրողների այն հարցին` արդյոք հնարավոր է, որ «պատժամիջոցների տակ գտնվող պետությունների համայնք» ստեղծվի, Մեդվեդևը պատասխանել է, որ նման հարթակը կարող է միավորել Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին և այլ երկրներին՝ պատժամիջոցներին հակազդելու համատեղ մոտեցումներ մշակելու համար:

«Մենք կարող ենք քննարկել ինչ-որ պայմանագրի կամ առնվազն հարթակի ստեղծման գաղափարը, որտեղ պատժամիջոցների ենթարկված պետությունները կարող են ընդհանուր դիրքորոշումներ մշակել։ Հնարավոր է՝ խոսքը կարող էր վերաբերել նաև պատասխան միջոցների ներդրմանը։ Դա վերաբերում է Ռուսաստանին, Իրանին, իսկ այժմ նաև Չինաստանին, որը նույնպես ենթարկվել է պատժամիջոցների», – ասել է Մեդվեդևը։

Նա հիշեցրել է, որ նման միավորում ստեղծելու գաղափարն առաջին անգամ հնչել է մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում։ Մեդվեդևի խոսքով՝ նման նախաձեռնությամբ հանդես է եկել Իրանի արդարադատության նախարարը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելուց հետո:

Մեդվեդևը նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանափակող միջոցներ են կիրառվել նաև մի շարք այլ պետությունների նկատմամբ: Նրա կարծիքով՝ նման պատժամիջոցներն անօրինական են և համատեղ հակազդեցություն են պահանջում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031