Թրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապտ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են մոտ ժամանակում հանդիպել ԱՄՆ-ում, հայտնում է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը։
«Նախագահ Թրամփն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ նրանք պայմանավորվել են մոտ ժամանակում հանդիպել ԱՄՆ-ում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
«Զրույցի ընթացքում Իսրայելի վարչապետը նշել է, որ Միացյալ Նահանգները համաշխարհային ազատության երաշխավորն է, և Իսրայելը բարձր է գնահատում երկրների միջև սերտ կապերը», – ասել են գրասենյակից։

