ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբnլլահի» 10 օբյեկտի ուղղությամբ hարվածների մասին
Իսրայելցի զինվորականները նոր հարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին: Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հարձակման է ենթարկվել շիա «Հեզբոլլահ» կազմակերպության առնվազն 10 ենթակառուցվածքային օբյեկտ, հայտարարել են բանակում։
Իսրայելական կողմի վարկածով՝ դա արվել է «Հեզբոլլահի» կողմից հրադադարի համաձայնագրի շարունակական խախտումների և Հարավային Լիբանանի անվտանգության գոտում Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների վրա հարձակումների ի պատասխան։
«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի միջոցներ ձեռնարկել իր զինծառայողների և իսրայելցի խաղաղ բնակիչների համար ցանկացած սպառնալիք կանխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

