ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, որ Թրամփի հետ խնդիրները կստվերեն Անկարայի գագաթաժողովը. WSJ
ՆԱՏՕ պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում առկա դժվարությունները կստվերեն դաշինքի՝ Անկարայում կայանալիք գագաթաժողովը։ Այս մասին գրել է The Wall Street Journal (WSJ) թերթը։
Միևնույն ժամանակ, կազմակերպության ներկայացուցիչները հույս ունեն, որ գագաթաժողովը թույլ կտա «ցուցադրել ԱՄՆ-ի հետ միասնությունը և աջակցությունն Ուկրաինային»։
Կազմակերպության հանդիպումն Անկարայում կանցկացվի հուլիսի 7-8-ին։ Ավելի վաղ եվրոպական Politico պարբերականը հայտնել էր, որ Անկարայում ՆԱՏՕ գագաթաժողովի կազմակերպիչները ծրագրում են անցկացնել միայն մեկ եռաժամյա նիստ, որպեսզի Թրամփը նիստի ընթացքում «չձանձրանա»։

