Բաժիններ՝

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

Ուկրաինայի մայրաքաղաքի դեմ հուլիսի 2-ին իրականացված ռուսական հարձակումների զոհերի թիվը հասել է 30-ի։ Եվս 3 մարդ դեռ անհետ կորած է։ Որոնումները շարունակվում են։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Կիևի իշխանություններին։

Կիևում հուլիսի 3-ը սգո օր է հայտարարվել:

Կիևին զանգվածային հարվածներից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը պարտվում է պատերազմը, հետևաբար, կսկսի ավելի շատ հարվածներ հասցնել, հատկապես՝ բալիստիկ հրթիռներով: Նա նշել էր, որ Կիևն անպայման կպատասխանի այս հարվածներին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի դեմ հարվածները որակել էր որպես պատասխան Կիևի կողմից Ռուսաստանի դեմ հարձակումների, նաև հայտնել էր, որ ռուսական ուժերը թիրախավորել են ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները։

Միևնույն ժամանակ փոխադարձ հարվածները շարունակվում են նաև հուլիսի 3-ին։ Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել է, որ գիշերը Ռուսաստանը երկրի ուղղությամբ արձակել է երկու ավիացիոն հրթիռ և 105 անօդաչու թռչող սարք։ Դրանց մեծ մասը հաջողվել է խոցել, սակայն արձանագրվել են նաև հարվածներ։ Ռուսական հարվածներից Սումիի մարզում զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ երեխա։ 3 մարդ վիրավորվել է։ Կրիվոյ Ռոգում 7 մարդ է տուժել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 155 ԱԹՍ խոցելու մասին։ Բելգորոդի մարզում հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ։ Բրյանսկի մարզում ուկրաինական անօդաչուների հարվածներից զոհվել է 1 մարդ, 2-ը՝ վիրավորվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031