Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները պետք է հնարավորինս շուտ վերացվեն. Չինաստան
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը, ընդգծելով Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները հնարավորինս շուտ վերացնելու անհրաժեշտությունը, ողջունել է Թեհրանի նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու հավանականությունը։
Հղում անելով ԻՌՆԱ-ին Pars Today-ը հաղորդել է, որ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունն չորեքշաբթի մամուլի ասուլիսում արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու հնարավոր քայլին և ասել. «Պեկինը միշտ կոչ է արել հնարավորինս շուտ վերացնել Թեհրանի դեմ միակողմանի պատժամիջոցները»։
Նա նաև հույս է հայտնել, որ Իրանը և ԱՄՆ-ն պատշաճ կերպով կիրականացնեն նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, կշարունակեն բանակցությունները և կձգտեն հնարավորինս շուտ հասնել իրանական հարցի համապարփակ քաղաքական լուծմանը ։
2026 թվականի փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելի ռեժիմը սկսեցին իրենց երկրորդ հարձակումը Իրանի վրա՝ կրկին բանակցությունների ընթացքում։ 2026 թվականի ապրիլի 9-ին Պակիստանի միջնորդությամբ հայտարարվեց ժամանակավոր հրադադարի մասին համաձայնություն, և Իսլամաբադում սկսվեցին Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղիղ բանակցություններ։

