ԱՄՆ-ն առաջին անգամ Մերձավոր Արևելքում անվտանգության հարցերով երկխոսություն է վարել Սիրիայի և Լիբանանի մասնակցությամբ

ԱՄՆ զինվորականները ղեկավարել են երեքշաբթի անցկացված Մերձավոր Արևելքում անվտանգության հարցերով տարածաշրջանային երկխոսությունը։ Առաջին անգամ Վաշինգտոնի ղեկավարությամբ անցկացվող նման համաժողովին մասնակցել են Լիբանանի և Սիրիայի ներկայացուցիչները, հաղորդում է Al Arabiya-ն։

Ինչպես հայտնել են ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում (CENTCOM), քննարկումներին մասնակցել են Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եմենի բարձրաստիճան ռազմական ներկայացուցիչները։ Մասնակիցները դիտարկել են տարածաշրջանում պաշտպանական համագործակցության ընդլայնման հարցերը։

CENTCOM-ում նշել են, որ բոլոր կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ Օրմուզի նեղուցով ազատ նավագնացության ապահովմանը։

«Մենք շարունակում ենք կանգնած լինել ուս-ուսի մեր տարածաշրջանային գործընկերների հետ։ Քննարկումներն ընդգծեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը մեր ընդհանուր հանձնառությունը»,- հայտարարել է CENTCOM-ի ղեկավար, ծովակալ Բրեդ Քուպերը։

Հրամանատարությունում միաժամանակ ընդգծել են, որ ԱՄՆ-ն ու նրա գործընկերներն ունեն տարածաշրջանում ակտիվ հակահրթիռային և հակաօդային պաշտպանության ամենազարգացած և խոշորածավալ համակարգը։

Առանձին հաղորդվում է դեռևս հունվարին հայտարարված Մերձավոր Արևելքում հակաօդային պաշտպանության նոր համակարգման կենտրոնի՝ Combined Defense Operations Cell-ի (MEAD-CDOC) ստեղծման մասին։ Կենտրոնը տեղակայված է Կատարի Ալ-Ուդեյդ ավիաբազայի միավորված օդային հրամանատարական կենտրոնի բազայում և նախատեսված է ԱՄՆ-ի ու տարածաշրջանի գործընկերների միջև հետախուզական տվյալների փոխանակման և սպառնալիքների մասին նախազգուշացման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031