ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ «գործողությունների տարբերակներ» ունի. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը պահպանում է «գործողությունների տարբերակներ»՝ «Իրանի կողմից միջուկային ծրագիրը վերականգնելու կամ զինված խմբավորումներին աջակցելու փորձերի դեպքում», գրում է The Times of Israel-ը։

Ելույթ ունենալով Վիրջինիա նահանգի ռազմածովային ավիաբազայի զինծառայողների առջև՝ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է ռազմավարական ճնշում գործադրել Թեհրանի վրա։

Վենսը նշել է, որ ամերիկյան ռազմական հարվածներն, ըստ ԱՄՆ հետախուզության գնահատականների, զգալիորեն դանդաղեցրել են իրանական միջուկային ծրագրի զարգացումը։

«Եթե նայեք, թե ինչ է ասում մեր հետախուզությունը նրանց միջուկային ծրագրի մասին, ապա նրանք ավելի հեռու են միջուկային ռումբ ստեղծելուց, քան երբևէ վերջին 20 կամ 30 տարվա ընթացքում»,- ասել է նա։

Միաժամանակ, նա չի կրկնել իրանական միջուկային ծրագրի «լիակատար ոչնչացման» մասին նախագահ Դոնալդ Թրամփի ավելի կոշտ հայտարարությունները։

Ըստ Վենսի՝ գործողությունների նպատակը եղել է երկրի ռազմական ներուժի թուլացումը, որպեսզի այն վերականգնելու փորձերի դեպքում սպառնալիք չներկայացնի։

Նա հայտարարել է նաև, որ Թրամփի վարչակազմը բանակցություններ է վարում Իրանի հետ ուժի դիրքերից, և ընդգծել է, որ ռազմական գործողությունները պետք է ունենան հստակ նշված նպատակներ, այլ ոչ թե իրականացվեն «սոսկ հարվածներ հասցնելու համար»։

Վենսը հավելել է, որ ԱՄՆ-ի վերջին հարվածները պատասխան էին առևտրային նավագնացության դեմ Իրանի գործողություններին և, նրա բնորոշմամբ, հնարավորություն են տվել վերականգնել նավերի ազատ տեղաշարժը տարածաշրջանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031