Զախարովայի կոշտ արձագանքը Զելենսկիի՝ 40-օրյա դժոխքի մասին սպառնալիքներին

Ռուսաստանի դեմ 40-օրյա գործողություն իրականացնելու Վլադիմիր Զելենսկու սպառնալիքները ցույց են տալիս կիևյան ռեժիմի ահաբեկչական էությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա հերթական հայտարարությունն է, որը հաստատում է կիևյան ռեժիմի ահաբեկչական էությունը», – ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Կիևի հայտարարությունները «դժոխքի 40 օրերի» մասին։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Կիևի նման էությունը գաղտնիք չէ ոչ մեկի, այդ թվում՝ նրա արևմտյան համակարգողների համար։ Կիևյան ռեժիմը չի կարող հաղթանակ տանել մարտի դաշտում, այդ պատճառով էլ դիմում է բոլոր հնարավոր ահաբեկչական գործելակերպերին։

«Այնուամենայնիվ, դրախտն ու դժոխքը չէ, որ Զելենսկին է տնօրինում, բայց որ նա պատկանում է երկրորդ կատեգորիային, կասկած չկա», – ընդգծել է Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031