Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին

Իռլանդիան հուլիսի 1-ից վեց ամսով՝ մինչև 2027 թ. հունվարի 1-ը, ստանձնել է Եվրոպական միության խորհրդի ռոտացիոն նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Այս առիթով Դուբլինում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը հայտարարել է, որ նախագահության ընթացքում երկիրը պարտավորվում է աշխատել «Մեկ Եվրոպա, մեկ շուկա» ճանապարհային քարտեզի իրականացման վրա:

Միխոլ Մարտինը հավելել է, որ Իռլանդիան իր նախագահության ընթացքում կկենտրոնանա Ուկրաինային աջակցության վրա: Նա ընդգծել է նաև Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը, որի կարևոր մաս են պատժամիջոցները:

«Մենք մեր գործընկերների հետ կաշխատենք մեր նախագահության ընթացքում՝ (պատժամիջոցների) ռեժիմն ուժեղացնելու ուղղությամբ», – ասել է նա: «Մենք կաշխատենք ամրապնդել Եվրամիության դերը որպես սկզբունքային գլոբալ դերակատար, այդ թվում՝ խթանելով ակտիվ ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության և անվտանգության աջակցության գործում», – հավելել է Իռլանդիայի վարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031