Մոնակոյի մահափորձի հետքերով․ ուկրաինացի գործարարի զուգընկերուհու ոտքերն անդամահատել են
Մոնակոյում երեկ տեղի ունեցած մահափորձից հետո ուկրաինացի գործարար Երմոլաևի ուղեկցուհու՝ Աննա Նասոբինայի երկու ոտքերն անդամահատել են։ Այս մասին գրում է տեղական Nice-Matin պարբերականը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Պարբերականի տվյալներով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել մասնակի պոկված ստորին վերջույթներով։
Նախօրեին ԶԼՄ-ները գրել էին, որ պայթյունի նախապատրաստման հետևում կանգնած է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։ Մահափորձը կարող է կապված լինել Դնեպրի զանգերի կենտրոնների և Ուկրաինայում Վադիմ Երմոլաևի բիզնեսի հետ, որը փորձում էին ազգայնացնել, իսկ գործարարը չէր ցանկանում զիջել։
Բացի այդ, ինչպես գրում է Mash-ը, նա ունի չափահաս որդի՝ Արթուրը, որը ղեկավարում է խարդախության նպատակով զանգերի ցանցը։
Պայթյունի պահին Վադիմ Երմոլաևը շենքից դուրս էր գալիս քաղաքացիական կնոջ՝ 46-ամյա Աննա Նասոբինայի և իրենց 13-ամյա որդու՝ Արիելի հետ։ Արիելը թեթև վնասվածքներ է ստացել։
Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ Երմոլաևը 2019 թվականին հրաժարվել է Ուկրաինայի քաղաքացիությունից և Կիպրոսի անձնագիր ստացել։ 2023 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը նրա նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել։ Նա ընդգրկված է Ուկրաինայի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում։

