ՌԴ վարչապետն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ու Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Նշվում է, որ կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցեր:

