Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Իսրայելի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ իսրայելական կողմը պետք է լիակատար վերահսկողություն հաստատի Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ։ Galei Israel ռադիոյի հետ զրույցում նախարարը նշել է, որ Իսրայելի վերահսկողությունը Գազայի հատվածում «կշարունակի միայն աճել»՝ մինչև հասնի «100 տոկոսի»։
Քոհենը նշել է, որ Իսրայելը չի կարող թույլ տալ, որ պաղեստինյան արմատական «Համաս» շարժումը «նույնիսկ մեկ միլիմետրով գլուխ բարձրացնի»։
Նրա խոսքով՝ Իսրայելը երկու ամիս առաջ վերահսկում էր Գազայի 53 տոկոսը, մեկ ամիս առաջ՝ մոտ 60 տոկոսը, իսկ այսօր այդ ցուցանիշը «մոտ է 70 տոկոսին»։

