Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ քննարկել հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները. Վենս

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ: Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Իրանը ստորագրել է հրադադարի մասին համաձայնագիրը։ Մենք պահպանում ենք այն, բայց եթե նրանք տարաձայնություններ ունեն այն հարցում, թե ինչպես է կատարվում փոխըմբռնման հուշագիրը, նրանք կարող են զանգահարել։ Սակայն բռնությանը ԱՄՆ-ը պատասխանելու է բռնությամբ»,- գրել է Վենսը։

Փոխնախագահն այս կերպ մեկնաբանել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության հայտարարությունը՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա կատարված հարձակմանն ի պատասխան Իրանի տարածքին հարվածներ հասցնելու մասին։ CENTCOM-ի պնդմամբ՝ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել իրանական հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ինչպես նաև առափնյա ռադիոլոկացիոն օբյեկտներին։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հունիսի 25-ին Իրանը կամիկաձե-դրոններով հարձակվել էր Սինգապուրի դրոշի ներքո գտնվող M/V Ever Lovely բեռնատար նավի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930