ԱԳՆ-ն չի մեկնաբանում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը։

«Ըստ անհրաժեշտության հանդես կգանք մեկնաբանությամբ», – NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը ի պատասխան այն հարցին, թե ինչպես է պաշտոնական Երևանը գնահատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի նախաձեռնությունը` հաշվի առնելով ՀՀ կառավարության դիրքորոշումն այս հարցում։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում չէ։

Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ պատրաստվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախագիծ ներկայացնել կառավարության քննարկմանը, որը հավանություն ստանալու դեպքում ուղարկվելու է Քնեսսեթ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930