«Արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «հայրենի հողեր» վերադարձի հարցը, պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս. Ազիզ Ալեքբերլի

«Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողեր» վերադարձի հարցը, պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս, քանի որ առանց այդ «իրավունքի վերականգնման»՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության մասին խոսելը դժվար կլինի։ Այս մասին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնում» միջոցառման շրջանակներում լրագրողների հետ զրույցում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Համայնքը, հիմնվելով միջազգային իրավունքի վրա, միջազգային կազմակերպություններից և համաշխարհային հանրությունից պահանջում է ճանաչել և ապահովել այդ մարդկանց իրավունքները։ Այսօր Ադրբեջանը և Հայաստանը վարում են խաղաղ բանակցություններ։ Կարծում ենք, որ այդ բանակցությունների շրջանակներում պետք է հստակեցվի նաև «Արևմտյան Ադրբեջանից փախստականների՝ իրենց հայրենի հողեր» վերադառնալու հարցը»,- հայտարարել է Ալեքբերլին։

Ալեքբերլին հավելել է, որ խաղաղության հիմնական երաշխիքներից մեկը ժողովուրդների համատեղ բնակության ապահովումն է։

«Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է հաշվի նստել տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների հետ։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը հանդես է գալիս հանուն խաղաղության, անվտանգության և տարածաշրջանային համագործակցության։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հարազատ տներ վերադառնալու» իրավունքը և չխոչընդոտի այդ գործընթացին»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930