Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN

Իրանական լցանավերը վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ սկսել են հում նավթ արտահանել այն ​​բանից հետո, երբ Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարել են շրջանակային համաձայնագրի մասին, որը նախատեսում է, ի թիվս այլ բաների, ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակման վերացում։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Նշվում է, որ ըստ TankerTrackers վերլուծական ընկերության, որն զբաղվում է ծովային փոխադրումների դիտարկմամբ, իրանական լցանավերն արդեն հաջողությամբ դուրս են բերել նավթի երկու խմբաքանակ։

Ընկերության տվյալներով, որոնք հաստատվում են արբանյակային լուսանկարներով, Իրանի ազգային լցանավային ընկերության առնվազն երկու գերլցանավեր, որոնք փոխադրում են 3,8 միլիոն բարել հում նավթ, անցել են ԱՄՆ ռազմածովային շրջափակման գիծը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը կրկին բաց է համաձայնեցված հուշագրի պայմաններին համապատասխան, բայց ավելի ուշ փոխել էր ժամկետները՝ հայտարարելով, թե նեղուցը կրկին կբացվի հունիսի 19-ին Շվեյցարիայում փաստաթղթի պաշտոնական ստորագրումից հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930