ՔՊ-ն հայտնվելու է առավել բարդ վիճակում՝ Հայաստանից դուրս. Հակոբ Բադալյան

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է․

«ԸՀ-ն այսօր ներկայացնելու է ընտրության վերջնական պաշտոական արդյունքը: Ինտրիգը բնականաբար այն է, թե արդյո՞ք ԲՀԿ-ն անցնում է շեմը, թե՞ ՔՊ-ն ստանում է 3/5-րդ ունենալու իրական հնարավորություն:

Ինձ համար կասկած չկա, որ ԲՀԿ-ն շեմն անցել է՝ վկան այն տեղամասերի արդյունքի չեղարկումը, որի վերահաշվարկի արդյունքոմ կուսակցությունը կարծես թե ստանում էր ձայների անհրաժեշտ ծավալը:

Բայց, եթե կայացվի որոշում, որ ԲՀԿ-ն մնում է դուրս, ապա դա նշանակում է, որ ՔՊ-ն հայտնվելու է առավել բարդ վիճակում՝ Հայաստանից դուրս:

Ընտրության ներկայիս արդյունքի, ընթացքի եւ արդյունքի պարագայում, որքան ավելի հարմարավետ զգա իրեն խորհրդարանում ՔՊ-ն, այնքան առավել ծանր ու բարդ է զգալու խորհրդարանից դուրս՝ Հայաստանից դուրս, արտաքին օրակարգում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930