Այսինքն` ինչ-որ մեկը մտածում էր, թե  Նիկոլն ընտրությունով իշխանությո՞ւն է տալու․ Նաիրա Զոհրաբյան

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր՝ 2005 տեղամասերի նախնական արդյունքները՝ արձանագրելով հետևյալ պատկերը՝

«Քաղաքացիական պայմանագիր»- 49.81 % (727.160 ձայն),

«Ուժեղ Հայաստան»- 23.29 % (340.062 ձայն),
«Հայաստան»- 9.94 % (145.097 ձայն),
«Բարգավաճ Հայաստան»- 3.96 % (58.368 ձայն)։

«Ես զարմացած եմ, որ բոլորը զարմացած են․  ինձ զարմացնում է այս համատարած երեսպաշտությունը, որ բոլորը զարմացել են, որ բոլորը զարթնել են և ասում են` վայ, էս ի՞նչ եղավ, չի՛ կարելի, ամո՛թ է,- 168am-ի հետ զրույցում հետընտրական իրավիճակին այսպես արձագանքեց հանրային, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով,- Այսինքն` ինչ-որ մեկը մտածում էր, թե  Նիկոլն ընտրությունով իշխանությո՞ւն է տալու։ Երբ խոսում էինք, ասում էինք, որ պետք չէ հասցնել ընտրության, ասում էին` հանգի՛ստ նստեք տեղներդ»։

Կարդացեք նաև

Նաիրա Զոհրաբյանը մխիթարական չի համարում նաև այն հանգամանքը, որ հօդս է ցնդել Նիկոլ Փաշինյանի՝ 70 տոկոս լեգիտիմության մասին միֆը։

«Եթե մեր մխիթարությունը դա է, բայց մնում է այս իշխանությունը, մի իշխանություն, որը 2020թ.-ից հետո արդեն 6 տարի պիտի չլիներ․․․  Հիմա նայում եմ՝ գրում են, թե շատ կարևոր է, որ նա չունեցավ այնքան ձայն, որ փոխի Սահմանադրությունը, ինչի կասկածո՞ւմ եք, որ ամեն ֆրակցիայից 5-ական Գեղամ Նազարյան չպեղվի՞, ինչի՞ մասին է խոսքը։

Որ ասում էին՝ օրակարգը պետք է լինի իմպիչմենտը, որ հասարակությանը պետք է տանել դրան, որը միակ օրակարգն է, որտեղ խաղի կանոն չի թելադրում Նիկոլը, ասում էին` նման բան չկա։

Ու բոլորը մտան այս խաղի մեջ՝ իրենց անձնական շահը ունենալով, իսկ հիմա բոլորը զարթնել են և բոլորը զարմացել են։ Ինչի՞ վրա եք զարմացել։ Մտածում էիք, որ նա ընտրություններով գնալո՞ւ է, մի հատ էլ հեռախոսը վերցնելու է՝  զանգելու է, հաղթողին շնորհավորելո՞ւ է։

Խնդրում եմ, այդ լավատեսությունից մի քիչ ինձ փոխանցեք»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930