«Հաղթել է ՔՊ կուսակցությունը և միանձնյա կձևավորի կառավարություն». Փաշինյան

«2026 թ. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը և միանձնյա կձևավորի կառավարություն»,- այս մասին ՔՊ գրասենյակում հրավիրված ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ ընտրությունների արդյունքները դեռ չեն ամփոփվել, այս պահի դրությամբ 2006 ընտրատեղամասից հայտնի են ընդամենը 455 ընտրատեղամասերի արդյունքները։

Նիկոլ Փաշինյանը ասուլիսին նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին.

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր մասնակցեցին ընտրություններին և իրենց ազատ կամարտահայտմամբ քվեարկեցին, և ուզում եմ ընդգծել, որ ՔՊ-ն 2021 թ. համեմատ ստացել է ՀՀ ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, վստահության քվեն»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930