Նավթի համաշխարհային պաշարները հալվում են. ԱՄՆ նավթագործները Թրամփին զգուշացրել են գների կտրուկ աճի մասին
ԱՄՆ նավթարդյունահանողները Թրամփին զգուշացրել են առաջիկա շաբաթներին նավթի գների կտրուկ աճի մասին՝ պաշարների լիակատար սպառման պատճառով, հայտնում է Politico պարբերականը։
Այս տեղեկությունը ահազանգ է այն մասին, որ համաշխարհային էներգետիկ շուկայում լուրջ ճգնաժամ է հասունանում, որը կարող է հանգեցնել վառելիքի գների կտրուկ թանկացման, համաշխարհային գնաճի նոր ալիքի։
ԱՄՆ նավթային ոլորտի ներկայացուցիչները դիմում են երկրի ղեկավարին, քանի որ սա ուղղակիորեն ազդելու է ԱՄՆ տնտեսության վրա։ Նրանք հասկացնում են, որ եթե շտապ քայլեր չձեռնարկվեն, առաջիկա շաբաթներին շուկան կտրուկ կարձագանքի։
Թանկանալու է ոչ միայն հում նավթը, այլև դրանից ստացվող բենզինը, դիզվառելիքը և, շղթայական ռեակցիայով, գրեթե բոլոր ապրանքների փոխադրման (լոգիստիկայի) ծախսերը։

