Բաժիններ՝

Վրաստանում սպանության մեղադրանքով 15-ամյա դեռահաս է ձերբակալվել. ընտանիքը պնդում է, որ դա ինքնապաշտպանություն է եղել

Ոստիկանությունը ձերբակալել է 15-ամյա մի դեռահասի, ով մեղադրվում է Ռուսթավի քաղաքում միջին տարիքի տղամարդու կանխամտածված սպանության մեջ, հայտնում է «Գրուզիա Online»-ը։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել նախորդ օրը երեկոյան։ Ըստ նախնական տվյալների՝ պատճառը դեռահասի և սպանվածի միջև ծագած վեճն է եղել։

Այնուամենայնիվ, ձերբակալվածի ընտանիքը պնդում է, որ դպրոցականը գործել է ինքնապաշտպանության նպատակով՝ փորձելով կանխել իր նկատմամբ իրականացվող սեքսուալ բռնությունը։

Հարազատների խոսքով՝ դեռահասը ժամանակավորապես աշխատում էր Գարդաբանի մունիցիպալիտետի Քեսալո գյուղի շինհրապարակում, իսկ սպանված տղամարդը նույն տեղում եղել է աշխղեկ: Աշխատանքային օրվա ավարտից հետո տղամարդը անչափահասին հրավիրել էր իր տուն՝ ընթրելու։

Ընտանիքի վարկածով՝ տանտերը կողպել է դուռը, որից հետո սկսել է ծեծել դեռահասին և փորձել է բռնությամբ հանել նրա հագուստը։ Ի պատասխան՝ դպրոցականը վերցրել է խոհանոցային դանակն ու մի քանի հարված հասցրել տղամարդուն։

«Սկզբում երեխան աղաչել է բացել փակ դուռը, թույլ տալ, որ գնա… Նա նույնիսկ չի էլ իմացել, որ տղամարդը մահացել է։ Երբ դուռը բացել ու դուրս է պրծել, վազել է ուղիղ ոստիկանություն, ինքնակամ հանձնվել ու ամեն ինչ պատմել»,- «TV Pirveli»-ի եթերում հայտնել է հարազատներից մեկը։

Ընտանիքը պահանջում է անհապաղ ազատ արձակել դեռահասին և պնդում է, որ նա գործել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում։

Հոդվածի հրապարակման պահին դատախազությունը դեռևս չէր հայտնել անչափահասին պաշտոնական մեղադրանք առաջադրելու մասին։

Դեպքի առթիվ սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով քննությունը (կանխամտածված սպանություն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930