ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող 50 միլիոն եվրոյի օգնությունը ոչինչ չի որոշի. Օվերչուկ
Եվրամիության կողմից Հայաստանին շուրջ 50 միլիոն եվրոյի ծավալով ֆինանսական օգնության տրամադրումը բացարձակապես ոչինչ չի որոշի այդ պետության տնտեսական աջակցության տեսանկյունից: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է Ինտերֆակս-ը:
«Դա բացարձակապես ոչինչ չի որոշում։ Դրանք այն գումարները չեն։ Մեզ մոտ առևտրի ծավալները բոլորովին այլ են, նույնիսկ չեմ ցանկանում մեկնաբանել դա»,- ասել է Օվերչուկը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրամիությունը Հայաստանի համար պատրաստում է շուրջ 50 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցության փաթեթ՝ կապված Ռուսաստանի կողմից նրա նկատմամբ գործադրվող տնտեսական ճնշումների հետ։



