Բաժիններ՝

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Լեհաստանի արևելյան մասում՝ Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով, օդային երթևեկության սահմանափակումներ են մտցվում: Այդ մասին հաղորդել է Լեհաստանի օդանավագնացության ծառայությունների գործակալությունը (PANSA):

«Զինված ուժերի օպերատիվ հրամանատարության խնդրանքով, ազգային անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, 2026 թվականի հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 9-ը Լեհաստանի արևելյան մասում օդային երթևեկության սահմանափակումներ կմտցվեն», – ասվում է հաղորդագրության մեջ։

PANSA-ի կողմից ներկայացված ժամանակացույցերի համաձայն՝ սահմանափակումների գոտին ընդգրկում է Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանը՝ իր ողջ երկարությամբ։

Գործակալությունը պարզաբանում է, որ սահմանափակումները չեն տարածվում 3 կիլոմետրից բարձր մարդատար ավիացիայի թռիչքների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930