Բաժիններ՝

Գերմանիայի ՆԳՆ-ը պարզաբանում է պահանջել Մեծ Բրիտանիայից՝ կապված գաղտնալսումների հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի ՆԳՆ-ն պարզաբանումներ ստանալու համար այսօր դիմել է Գերմանիայում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն՝ կապված բրիտանական հատուկ ծառայությունների կողմից 2009 թվականին Լոնդոնում անցկացված G-20-ի գագաթաժողովի մասնակիցներին գաղտնալսելու հետ:

Այդ մասին բարձրաձայնել էր բրիտանական The Guardian պարբերականը, որն իր հերթին այդ մասին իրազեկվել էր ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից:

Բրիտանական կողմից պարզաբանումներ ստանալու համար գերմանական կողմի նախաձեռնության մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը: Վերջինիս խոսքերով՝ անհրաժեշտ է հավասարակշռություն պահպանել հակաահաբեկչական միջոցների և անհատական տվյալների պաշտպանության միջև:

Հիշեցնենք, որ The Guardian-ի հրապարակումից հետո Մեծ Բրիտանիայից պարզաբանում էր պահանջել Թուրքիայի ԱԳՆ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս