«Այնքան են կողոպտվել, ոտնահարվել ու նսեմացվել մեր շահերն ու հայկական գործոնը, որ կառավարումը վերածվել է ընդամենը «ծաղիկ ծախողի գործառույթի»». Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Երբ Արցախը և արցախյան հարցը կա, երբ Հայաատանը տարածաշրջանային անվտանգության գործոն է, երբ Հայաստանն ամբիցիոզ ու վստահելի պետություն է՝ աշխարհը հարգում է հայ ժողովրդին ու հայկական ինքնիշխանությունը:

Այսօր այնքան են կողոպտվել, ոտնահարվել ու նսեմացվել մեր շահերն ու հայկական գործոնը, որ կառավարումը վերածվել է ընդամենը «ծաղիկ ծախողի գործառույթի»:

Կար ժամանակ, երբ հայկական իշխանությունները, միջազգային ամբիոններից խոսում էին տարածաշրջանում ունեցած ազդեցությունից, Արցախյան հաղթանակից, ինքնորոշման գործընթացից, հայության միասնական ներուժից, միջազգային կառույցներում Հայաստանի դերակատարումից և այլն:

Այսօր, էժանագին հպարտությամբ, առանց ամաչելու, ամբիոններից գլուխ են գովում, որ Adrբեջանը երկու վագոն ղազախական ցորեն է բացթողել, կամ մեկ խմբաքանակ ծաղիկ են վաճառել ինչ-որ երկրում (էական չէ)…

Պետք է գնալ քվեարկության, ու վերջ տալ այս մղձավանջային խայտառակությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930