Գերազանցիկ աշակերտի պես Ալիևի քմահաճույքներն են կատարում, ու դրան զուգահեռ՝ շքե՞րթ․ ծիծաղելի է․ Կարեն Բեքարյան

Այս քարոզարշավի բառակազմի հիմնական պատասխանատուն, իհարկե, իշխանությունն է։ Նրա կողմից շատ հարցերում դրսևորվում է հարգանքի բացակայություն սեփական հանրության նկատմամբ։ Սա խոսում է իշխող ուժի մոտ քաղաքական մշակույթի իսպառ բացակայության մասին։ Այս ամենը սովորում է նաև դպրոցահասակ երիտասարդը, որն անգամ ընտրելու իրավունք չունի։ Հանրային գիտակցության մեջ այս հինգ տարում փոփոխություն կա, մարդիկ պիտի հասկանան, որ նորից նույն ջուրը մտնելը կամ նույն սխալն անելն արդեն ճակատագրական է լինելու։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը:

«Իշխանությունն ամեն ինչ անում է, որ հետպատերազմյան շոկը չհաղթահարվի։ Արդյոք նա պատահակա՞ն է նորից անցել հայտնի բառակազմերին՝ թալան, նախկիններ-ներկաներ, արցախցիներ-հայաստանցիներ։ Երբ նա վերադառնում է իր այս օրակարգերին, դա առավել քան ցույց է տալիս, որ ոչ մի ուրիշ բան հնարավոր չի եղել ստեղծել։ Փաշինյանի նյարդային վիճակը, հիստերիկ տարբեր դրսևորումներն ապացուցում են՝ նա զգացողություն ունի, որ հողը ոտքի տակից գնում է։ Բայց միջազգային որոշ դերակատարների կողմից էլ նա զգացողություն ունի, որ իրեն ամեն ինչ ներվելու է, ավելին՝ խրախուսվելու»,- ասաց վերլուծաբանը:

«Մենք ականատես ենք լինում սեփական հանրության հոգեբանական ահաբեկչությանը։ Եթե չընտրվեմ՝ պատերազմ կլինի. սա ի՞նչ է։ Հանրային ահաբեկչության դրսևորումներ են առավոտից երեկո հնչող սպառնալիքներն ընդդիմադիր տարբեր գործիչների նկատմամբ։ Քաղաքական գործընթացում մարդուն վիրավորելը, ահաբեկելը, եթե անգամ նա կողմնակից չունի, խոսում է քաղաքական մշակույթի բացակայության մասին։ Մայիսի 28-ի շքերթն ինչի՞ համար էր։ Հայաստանում ռազմական շքերթները միշտ կապված են եղել մեր անկախության ազգային տոնի՝ սեպտեմբերի 21-ի հետ։ Պարզ է, չէ՞, որ նպատակն այլ է»,- նշեց Բեքարյանը:

Կարդացեք նաև

ԱԺ նախկին պատգամավորի պնդմամբ՝ սրանք շքերթ են անում այն պարագայում, երբ շարունակում են գերազանցիկ աշակերտի պես կատարել Ալիևի և Էրդողանի բոլոր քմահաճույքները, իսկ այդ օրակարգն էլ չի սպառվում՝ ինչքան կատարում ես, այնքան գալիս է.

«Այս իշխանության օրոք պարտության անիվը որևէ կերպ չի կարող կանգ առնել, այնքան, որ դու ասում ես՝ եթե չընտրվեմ՝ պատերազմ կլինի։ Դու չե՞ս հասկանում, որ դրանով ստորագրություն ես դնում նրա տակ, որ կործանել ես այս երկիրը։ Եթե ստում ես՝ սա այլ խնդիր է, իսկ եթե քո ասածի մեջ որևէ օբյեկտիվ հատիկ կա, սա ինքնախոստովանական ցուցմունք է սեփական հայրենիքի կործանման մասին։ Դու այդ ինչի՞ հասցրած լինես երկիրը, որ այն կախված լինի ընդամենն ինչ-որ անձի հետ կապված քմահաճույքից՝ ով ուզում է լինի»:

«Այս իրավիճակում, երբ Բաքվում գերիներ ունենք, մեր ինքնիշխան տարածքում՝ հակառակորդի զինված ներկայություն, չենք կարողանում լուծել մեր տարածքային ամբողջականության ապահովման խնդիրը, դուրս գալ ռազմական շքերթի՞։ Ի՞նչ է կատարվել այդ ռազմական շքերթից հետո։ Այդ ամբողջ զինտեխնիկան և զինվորական անձնակազմը վերադարձե՞լ են իրենց մշտական տեղակայման վայրեր, թե՞ ուրիշ նպատակ կա նրանց քաղաքում տեղաբաշխելու մեջ»,- ասաց Կարեն Բեքարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031