«Այս իրավիճակում, երբ Բաքվում գերիներ ունենք, մեր ինքնիշխան տարածքում՝ հակառակորդի զինված ներկայություն, չենք կարողանում լուծել մեր տարածքային ամբողջականության ապահովման խնդիրը, դուրս գալ ռազմական շքերթի՞։ Ի՞նչ է կատարվել այդ ռազմական շքերթից հետո։ Այդ ամբողջ զինտեխնիկան և զինվորական անձնակազմը վերադարձե՞լ են իրենց մշտական տեղակայման վայրեր, թե՞ ուրիշ նպատակ կա նրանց քաղաքում տեղաբաշխելու մեջ»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Արցախցիներն այս իշխանությունների հետևից չեն գնալու, նրանք չեն ընտրելու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով Ազգային ժողովի ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայության մասնակցության հարցի մասին։
«Սիրո և համերաշխության» կարգախոսով 2018 թ․ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն անցած շուրջ հինգ տարիներին կարողացավ երկրում արմատավորել ատելության և անհանդուրժողականության այնպիսի չափաբաժին, որպիսին չէր եղել նորանկախ Հայաստանի պատմության ավելի քան քսանհինգ տարիների ընթացքում։