Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի

Իրանում շարունակվող պատերազմի և էներգակիրների մատակարարման վրա դրա ունեցած ազդեցության ֆոնին, Ավստրալիան շաբաթ օրը երկարաձգել է ներքին պահուստներից բենզինի և դիզելային վառելիքի բացթողման որոշումը։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի նախարար Քրիս Բոուենը, փոխանցում է Reuters-ը։

Այս քայլով ժամանակավորապես 20%-ով նվազեցվում է ընկերությունների համար սահմանված վառելիքի պարտադիր պաշարների նվազագույն շեմը, ինչը թույլ է տալիս շուկա բաց թողնել մինչև 762 միլիոն լիտր բենզին և դիզվառելիք։ Այս արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբեր։

Որոշումն առաջին անգամ կիրառվել էր մարտին՝ վառելիքի դեֆիցիտը (հատկապես հեռավոր շրջաններում) կանխելու համար, և պետք է ավարտվեր հուլիսին։

«Ես եկա այն եզրահանգման, որ ավելի ճիշտ կլինի ապահովել այս լրացուցիչ ճկունությունը»,- հեռուստաեթերում հայտարարել է Բոուենը։

Շաբաթվա դրությամբ՝ Ավստրալիան ունի բենզինի 48 օրվա, դիզվառելիքի 36 օրվա և ավիացիոն կերոսինի 30 օրվա պաշար։ Նախարարը նշել է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է փետրվարին Իրանում սկսված հակամարտությունից ի վեր՝ առկա պահուստներն անվանելով «տպավորիչ՝ միջազգային մատակարարումների խիստ լարված շղթաների ֆոնին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031