Մերցը ցանկանում էր կրճատել պետական ապարատը, սակայն դրա ծախսերը միայն աճում են. Focus Online

Գերմանիայի կառավարությունը նախատեսում է 2026 թվականին ծախսել գրեթե 89 մլն եվրո իր լիազոր ներկայացուցիչների և համակարգողների աշխատանքի ու անձնակազմի վրա։ Այս մասին հայտնել է Focus Online լրատվական պորտալը՝ հղում կատարելով «Կանաչների» հարցմանը կառավարության տված պատասխանին։

Դեռևս 2024 թվականին՝ Օլաֆ Շոլցի նախորդ կառավարության օրոք, լիազոր ներկայացուցիչների վրա ծախսերը կազմում էին գրեթե 69 մլն եվրո։ Միևնույն ժամանակ, նույն տարվա հոկտեմբերին նախընտրական պայքարի ընթացքում ներկայիս կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարում էր կառավարության լիազոր ներկայացուցիչների ինստիտուտն ընդհանրապես վերացնելու մտադրության մասին։ «Պետական ապարատը պետք է կրճատվի»,- ասել էր նա այն ժամանակ Քրիստոնեա-սոցիալական միության կուսակցական համագումարում։ Մերցը պնդում էր, որ Բեռլինի գրասենյակներում ուռճացված բյուրոկրատիա է նկատվում, իսկ լիազոր ներկայացուցիչները «ըստ էության ավելի շատ խնդիրներ են ստեղծում, քան երբևէ կարող են լուծել»։

ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կոալիցիոն համաձայնագրում խոսվում է լիազոր ներկայացուցիչների թիվը երկու անգամ կրճատելու ձգտման մասին։ Եվ իրականում այժմ նրանց թիվը 24 է, մինչդեռ 2024 թվականի հունվարին, Շոլցի կառավարության օրոք, 43 էր։ Այսպիսով, լիազոր ներկայացուցիչների թիվը կրճատվել է երկու անգամ, իսկ ծախսերն աճել են մոտ մեկ երրորդով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031