Բաքվի դատարանը սկսում է քննել Արցախի նախկին ղեկավարների և մյուս գերիների գործով բողոքը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և մյուս անձանց դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ գործը քննվելու է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Էլմար Ռագիմովի նախագահությամբ։

Դատական գործընթացը սկսվում է այսօր։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտնել էր տեղեկություն կա, որ մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները:

«Բաքվում պահվող 15 գերիներին վերաբերող դատավճիռներ են բողոքարկվել, բայց քանի որ գործել են հանրային պաշտպանները, որոնց նկատմամբ պատշաճ վստահություն չկա, տեղյակ չենք, թե ում բողոքն է վարույթ ընդունվել, բայց կարծում ենք, որ դատավարության սկսվելուց հետո կտեղեկանանք»,- մասնավորապես նշել է Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031