Բաժիններ՝

Ռուբիոն դատապարտել է «Հեզբոլլահ»-ի կոչերը՝  չհնազանդվելու Լիբանանի կառավարությանը

Միացյալ Նահանգները դատապարտել է շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության կոչերը՝ հակազդելու Լիբանանի կառավարությանը և Բեյրութին հավաստիացրել ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարությանն ԱՄՆ-ի հետևողական աջակցության մասին: Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Միացյալ Նահանգներն ամենավճռական կերպով դատապարտում է «Հեզբոլլահ»-ի անխոհեմ կոչը՝ տապալելու Լիբանանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը…. ԱՄՆ-ն հաստատակամորեն աջակցում է Լիբանանի օրինական կառավարությանը՝ երկրի նկատմամբ վերահսկողության վերականգման և իր ամբողջ ժողովրդի համար լավագույն ապագայի կառուցման ջանքերում», – ասվում է Ռուբիոյի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:

Պետքարտուղարը մեղադրել է «Հեզբոլլահ»-ին Լիբանանի վերաինտեգրման գործընթացի խոչընդոտման և Իսրայելի դեմ էսկալացիայի համար, ինչպես նաև զսպվածության կոչ է արել շարժմանը:

Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար շեյխ Նայիմ Քասեմը մեղադրել էր վարչապետ Նավաֆ Սալամի կառավարությանը՝ նշելով, որ նա չափազանց մեծ զիջումներ է արել Իսրայելին՝ այդ երկրի հետ հաշտության ուղիղ բանակցություններ սկսելով, որոնք տեղի են ունենում Վաշինգտոնում՝ ԱՄՆ հովանու ներքո:

«Ժողովուրդն իրավունք ունի փողոց դուրս գալ և տապալել այդ կառավարությունը», – ասել էր նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031