Բաժիններ՝

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից պատերազմի վերսկսման հետևանքների մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի պատերազմը կտարածվի տարածաշրջանից շատ ավելի հեռու, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը վերսկսեն հարձակումներն Իրանի դեմ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

«Եթե Իրանի դեմ ագրեսիան կրկնվի, խոստացված տարածաշրջանային պատերազմն այս անգամ կտարածվի տարածաշրջանից շատ ավելի հեռու, և մեր ավերիչ հարվածները կջախջախեն ձեզ», – նշվել է ԻՀՊԿ հայտարարության մեջ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք դեռ չեն օգտագործել «Իսլամական հեղափոխության ողջ ներուժը»։

Զգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե առաջիկա օրերին երկարաժամկետ կարգավորման վերաբերյալ համաձայնագիր չհաստատվի։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ի գրառման մեջ նշել է, որ «պատերազմի վերադարձը կհանգեցնի մեծ անակնկալների»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031