«Թաղեմ բոյդ, Հակոբ». Բառադին՝ Թունելին. մամուլ
««Թաղեմ բոյդ, Հակոբ»,- երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Աժ Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը (Բառադի Համո) զայրացած տոնով նետել է իր կուսակից Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) հասցեին»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարոնակում.
«ՀՀԿ-ական պատգամավորները երեկ ջանք չեն խնայել, որպեսզի արտահերթ նիստի օրակարգն արագ սպառվի, նրանք խուսափել են օրինագծերի քննարկման ժամանակ հարցեր ուղղել զեկուցողներին, նիստը վարող Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ արագ-արագ, իրար հետևից ընթերցել է նախագծերի անունները, հայտարարել՝ հարցեր չկան և առաջ անցել:
Օրինագծերից մեկի ներկայացման ժամանակ, սակայն, պարզվել է՝ Հակոբ Հակոբյանը հարց ունի և ահա այդտեղ էլ Համլետ Հարությունյանի նյարդերը տեղի են տվել»:
Շարունակությունը կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: