Արևմուտքը դրդում է հակամարտության ներուժի աճի և Կենտրոնական Ասիայի երկրները վերածում Ռուսաստանի վրա հարձակման ցատկահարթակի. Գալուզին
«Նոր բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումն ուղեկցվում է զգալի անկայունությամբ և հակամարտության աճող ներուժով։ Արևմուտքը պատրաստ չէ հաշտվել իր երբեմնի գերիշխող դիրքի կորստի հետ», – ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը «Վալդայ» քննարկման ակումբի համաժողովում։
Նրա խոսքով՝ Արևմուտքը շարունակում է Կենտրոնական Ասիան վերաձևավորելու իր փորձերը, վերահսկելու դրանով անցնող տրանսպորտային միջանցքները և տարածաշրջանի երկրները վերածելու Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների ցատկահարթակի։



