Փաշինյանը մտել է տարատեսակ գործարքների մեջ․ միակ լուծումն իր հեռացումն է․ Վարդան Օսկանյանը փաստեր է ներկայացնում

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է՝ մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը հրապարակային Նիկոլ Փաշինյանին փաստի առաջ դրեց ԵԱՏՄ-ԵՄ երկընտրությամբ:

Ըստ նրա՝ Փաշինյանը դիվանագիտական շատ կոպիտ սխալ պատասխան է տվել, ասելով՝ քանի դեռ հակասություն չկա, կշարունակենք, հետո կնայենք։

«Անկեղծ ասած, 7-րդ դասարանի աշակերտը երևի նման պատասխան չտար»,- նշեց Օսկանյանը և, պատկերավոր նկարագրելու համար իրավիճակը, որպես օրինակ նշեց՝ երբ մեկին ասում են, որ կինը սիրեկան ունի, նա պատասխանում է՝ քանի դեռ կինը չի որոշել ամուսնանալ սիրեկանի հետ հակասություն չկա, կարելի է շարունակել ապրել միասին, հետո, երբ կինը որոշում կայացնի, ինքն էլ կորոշի։

Օսկանյանի խոսքով՝ ինքը մտածել է, որ Մոսկվայում Պուտինի հոսքը անսպասելի է եղել և Փաշինյանը հանպատրաստից է այդ սխալ պատասխանը տվել, բայց նախորդ օրը լրագրողի հարցին ի պատասխան նույն պատասխանն է տվել։

«Առաջին օրվանից այն արհավիրքները, որը Փաշինյանը մեր գլխին բերել է, նրանից է, որ Փաշինյանը կիլոմետրերով դիվանագիտությունից հեռու է, այսօր էլ չգիտի, թե ինչ է դիվանագիտությունը և այս 8 տարիների ընթացքում բացարձակապես չի սովորել»,- ասաց Օսկանյանը։

Նա նշեց, որ ԵՄ քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում նույնպես դիվանագիտական մեծ սխալ էր և սրել է հարաբերությունները ՌԴ-ի հետ։

«Փաշինյանը սխալ ճանապարհի վրա է, մենք երբեք նման ընտրության առաջ մեզ դնելու պատճառ չենք ունեցել։ Այսօր Հայաստան-ԵՄ հարաբերությունները 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա են գտնվում»,- նա նշեց՝ հավելելով, որ նախկինում ԵՄ առաքելությունն ավելի բովանդակային է եղել՝ նաև ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները։

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը, ըստ Օսկանյանի, կանգնեցրել է Նիկոլ Փաշինյանը կենսաձափական անձնագրերի պատճառով, նախկինում ՍԵՊԱ-ով ավելի իրատեսական  գործընթաց է եղել։

«Փաշինյանը մտել է տարբեր գործարքների մեջ, որոնցից հնարավորություն չունի դուրս գալու և դրա միակ լուծումը Փաշինյանի հեռացումն է, որի հնարավորությունը մենք ունենք»,- ասաց Օսկանյանը և բացարձակ սուտ անվանեց Փաշինյանի հայտարարությունը, որ եթե ինքը չլինի՝ պատերազմ կլինի, քանի որ ընդդիմադիր ոչ մի թեկնածուի ծրագրում պատերազմի նախադրյալ չկա:

«Մյուս կողմից բացարձակ իրականություն է, որ եթե Փաշինյանն ընտրվի, Հայաստանի տնտեսական վիճակը շատ ավելի ծանր է լինելու, դրա հիմնավոր ապացույցը Պուտինի վերջի հայտարարությունն է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031