Անհրաժեշտ է միավորել մարդկանց մեկ գաղափարի և մեկ նպատակի շուրջ՝ հանուն ուժեղ ու անվտանգ Հայաստանի. Ավետիք Չալաբյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանն իր ելույթում ընդգծեց, որ այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է ոչ թե բաժանել հասարակությանը, այլ միավորել մարդկանց մեկ գաղափարի և մեկ նպատակի շուրջ՝ հանուն ուժեղ ու անվտանգ Հայաստանի։

Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ Գորիսը ծաղկող քաղաք էր՝ զբոսաշրջության կարևոր կենտրոն, զարգացող տնտեսությամբ և ապագայի նկատմամբ վստահությամբ։ Սակայն, նրա խոսքով, սխալ կառավարման և անհեռատես քաղաքականության հետևանքով երկիրը կանգնել է լուրջ մարտահրավերների առաջ։

Նրա խոսքով՝ ժողովուրդը այլևս չի կարող իր ապագան վստահել կիսագրագետ և անփորձ մարդկանց, որոնք չեն կարողանում պաշտպանել պետական ու ազգային շահերը:

«Պետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց։ Մարդկանց, ովքեր իրենց գործով ապացուցել են, որ կարող են ստեղծել, կառուցել և պատասխանատվություն կրել»,- նշեց նա։ Ավետիք Չալաբյանի խոսքով՝ հունիսի 7-ը սովորական ընտրության օր չէ․ «Հունիսի 7-ը հայ լինել-չլինելու, արժանապատիվ ապագա ունենալու և ուժեղ Հայաստան կառուցելու ընտրություն է։ Մենք պետք է միավորվենք և աջակցենք «Ուժեղ Հայաստանին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031