Հաղթանակի օրվա շքերթ՝ առանց ավելորդ միլիտարիզացիայի. Ե՞րբ է այս որոշումը կայացվել
Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվել է Հաղթանակի օրվա ամենամյա շքերթը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակին, որը տևել է մոտ 45 րոպե, և որի ժամանակ ռազմական տեխնիկայի շարասյուներ չեն եղել՝ պայմանավորված ներկա օպերատիվ վիճակով, նաև՝ ահաբեկչության ռիսկի գործոնը հաշվի առնելով:

Սակայն ռուսական «Ստրիժի» և «Ռուսկիե վիտյազի» ավիացիոն խմբերի մասնակցությամբ ցուցադրական թռիչքներ եղել են:
Նշենք, որ այս մասին պաշտոնապես հայտնի էր դարձել դեռ ապրիլի վերջին:
Եվ միայն այս որոշումից հետո է Երևանում մայիսի 4-5-ը կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Զելենսկին սպառնացել՝ նշելով.
«Ռուսաստանը Մոսկվայում մայիսի 9-ին շքերթ է անցկացնելու ռազմական տեխնիկայով։ Եթե դա տեղի ունենա՝ առաջին անգամ է լինելու, որ նրանք չեն կարողանալու ցույց տալ իրենց ռազմական տեխնիկան, վախ սփռող ԱԹՍ-ները բզզալու են Կարմիր հրապարակի վրա։ Սա ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն, և մենք պետք է շարունակենք մեր պատժամիջոցները նրանց դեմ»:
Այսինքն, Զելենսկին Երևանում ստել է, երբ հայտարարել է, թե Մոսկվան պատրաստվում է ռազմական տեխնիկայի ցուցադրությամբ տոնական շքերթ անցկացնել, ըստ էության, տպավորություն ստեղծելու, որ իր երևանյան սպառնալիքից հետո է նման որոշում կայացվել, ինչն այդպես չէ:



