Այո, ՀՀ-ն ֆինանսական աջակցություն էր տալիս, բայց դա չի նշանակում, որ ձրիակերի նման այնտեղ նստած էինք. Սամվել Շահրամանյան

Արցախի Հանրապետությունը չուներ մաքսային ծառայություն, ուստի ներմուծման, արտահանման բոլոր հարկերը վճարվում էին ՀՀ պետբյուջե, որոնց մի մասն էլ հետո փոխանցվում էր Արցախին՝ որպես միջպետական վարկ։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այս մասին ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ Սյունիքում նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ մեզ խաբել են, թե մենք Ղարաբաղի համար ենք վատ ապրում։ Նա նաև ասել էր. «Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող են, երախտամոռ են»։

Շահրամանյանը շեշտեց՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, ևս աջակցում էր նաև ֆինանսական առումով, բայց այնպես չէ, թե Արցախի ներսում ֆինանսական միջոցներ չէին գեներացվում։ ՀՀ-ից գումարներն Արցախին տրվում էին որպես միջպետական վարկ։

«Դա չի նշանակում, որ մենք ձրիակերի նման այնտեղ նստած էինք և օգտվում էինք միայն Հայաստանի հարկատուների կամ պետբյուջեի տրամադրած գումարներից։ Արցախի Հանրապետությունը չուներ մաքսային սահման ՀՀ-ի հետ և չուներ մաքսային ծառայություն, և այդ ուղղությամբ բոլոր հարկերը վճարվում էին ՀՀ պետբյուջե։ Ինչ Արցախից դուրս էր գալիս, ինչ Արցախ մտնում էր՝ միակ ճանապարհը ՀՀ-ի միջոցով էր, և բավականին մեծ հարկեր էին կուտակվում ՀՀ պետբյուջեում։

Մենք ունեինք հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն, տարբեր արտադրություններ, որոնք դուրսբերման և ներմուծման ընթացքում այդ հարկերը գեներացվում էին ՀՀ պետբյուջե, որից մի մասը վճարվում էր որպես միջպետական վարկ»,- ասաց Շահրամանյանը։

Միաժամանակ հիշեցրեց, որ Արցախը Հայաստանի համար պաշտպանական վահան է եղել, և պարզ է, որ պետք է ամեն ինչ արվեր, որ այդ վահանը լիներ ամուր։

«Ոնց կարելի է ասել՝ մենք ձեզ պահել ենք, դուք էնտեղ լավ ապրել եք, դա իրականության հետ կապ չունի»,- ասաց Շահրամանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031