Նիկոլ Փաշինյան, ամենակարկառուն նախկինները դարձել են Ձեր ամենասիրելիներն ու վայելում են անհասկանալի «փողերը». Մեսրոպ Մանուկյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը շարունակում է նոր սկսած շարքը։
«Թե ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունն իրենց գլխուներում և գրպաններում,
թե ինչո՞վ պետք է զբաղվեին կոռուպցիայի դեմ պայքարողները։
Նիկոլ Փաշինյան, Դուք հա՞շտ եք, որ ամենակարկառուն նախկինները դարձել են Ձեր ամենասիրելիները, Ձեր կողքով քայլում ու վայելում են անհասկանալի «փողերը»։
Այսօր, ովքեր չունեն սկզբունք և հլու-հնազանդ ծառայում են ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է։
Արձանագրում ենք, որ «նախկինը» դա ֆիկտիվ կեղծ կատեգորիա է և ՔՊ-ի կողմից նշանակովի կատեգորիա։ Մյուս անգամ նախկինների անունը տալուց բերաններդ մի բանով կծեփեք ու վեր կընկնե՛ք տեղներդ։
Ցավում եմ, որ այս անգամվա իմ հաճախորդն Աննան էր»,- գրել է նա։



