Բաժիններ՝

Լիբիան հայտնել է Միջերկրական ծովում 17 միգրանտի դի հայտնաբերելու մասին

Լիբիայի Կարմիր մահիկը և անվտանգության աղբյուրները հայտնել են, որ առնվազն 17 միգրանտ է զոհվել, ևս ինը անհետ կորել է Միջերկրական ծովում նավակի խորտակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Կարմիր մահիկը հայտարարության մեջ նշել է, որ կամավորները, համագործակցելով Լիբիայի ազգային բանակի ռազմածովային ուժերի և ափամերձ պահպանության աշխատակիցների հետ, որոնողական աշխատանքների արդյունքում Լիբիայի արևելքում գտնվող Տոբրուկ քաղաքի մոտակայքում փրկել են յոթ մարդու։

Անվտանգության աղբյուրները հայտնել են, որ ակնկալում են, որ 9 անհետ կորած միգրանտների մարմինները ծովի ալիքներն ափ կբերեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում։

Լիբիան տարանցիկ ուղի է աֆրիկացի միգրանտների համար, որոնցից շատերն իրենց կյանքը վտանգում են՝ անապատով և ծովով փախչելով Եվրոպա՝ այդպիսով փորձելով փախչել հակամարտություններից և աղքատության բարձր մակարդակից։

Ավելի վաղ Լիբիայի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ դատարանը Լիբիայի արևմուտքում գտնվող Զուվարա քաղաքում հանցավոր խմբավորման չորս անդամների դատապարտել է մինչև 22 տարվա ազատազրկման՝ մարդկանց թրաֆիքինգի, փրկագնի դիմաց առևանգումների և խոշտանգումների համար։

Առանձին գործով դատախազությունը հրամայել էր ձերբակալել մեկ այլ խմբավորման, որը, ենթադրաբար, Տոբրուկից միգրանտներ էր ուղարկել խարխուլ նավակով, որը խորտակվել էր՝ խլելով 38 սուդանցի, եգիպտացի և եթովպացի քաղաքացու կյանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930