Անձնագրի փոփոխումը ՀՀ երրորդ հանրապետության հաղթական անցյալի հետ կապը «վերացնելն» է. կարող եք ներառել նաև Նիկոլի «դուխով» պատկերը. Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարևորը՝ «դուխով»…

Ըստ ամերիկյան TheBulwark.com-ի՝ ԱՄՆ պետդեպարտամենտն ավարտին է հասցնում ԱՄՆ անձնագրերի նոր դիզայնի մշակումը, որը կարող է ներառել նաև նախագահ Դոնալդ Թրամփի պատկերը և ստորագրությունը։

Այս գաղափարը կապված է ԱՄՆ հիմնադրման 250-ամյակի տոնակատարությունների հետ և նախատեսում է սահմանափակ թվով (25000) հոբելյանական անձնագրերի տպագրություն:

Վերադառնանք Հայաստան:

Առ այսօր, աշխարհի այդ ո՞ր երկիրն է ICAO-ի, սահմանային անցումների «դյուրացման», վիզա ստանալու կամ ազատ տեղաշարժի անվան տակ՝ հիմնովին փոփոխության ենթարկել իր քաղաքացիական անձնագիրը:

Կարծում եմ, անձնագրի փոփոխումը ոչ այդքան դրանց ուլտրամանուշակագույն պաշտպանվածության մեջ է, որքան հին անձնագրի չեղարկմամբ՝ ՀՀ երրորդ հանրապետության հաղթական անցյալի հետ կապը «վերացնելն» է: Անցյալի հիշողությունների, պատմական կարծրատիպերի ու սիմվոլների փոխարինելն է: Չի բացառվում, որ լինի թուրք-ադրբեջանական պահանջ, օրինակ՝ հեռացնել Սասունցի Դավթի էպիկական կերպարը գործող անձնագրերից: Գուցե դա Թուրքիայի հետ սահամանը բացելու, և/կամ Հայաստան վերադարձող ադրբեջանցիների համար «ընդունելի» անձնագիր լինելու՞ պահանջ է նաև:

Կարող են լինել նաև այլ՝ լատենտ խնդիրներ և «գեղեցիկ փաթեթավորմամբ», շրջանառությունից դուրս են բերվում տպագրված բոլոր անձնագրերը:

Այլապես, այս պահին չկա ՀՀ քաղաքացիական անձնագիրն արմատապես փոխելու հրատապ և ողջամիտ որևէ անհրաժեշտություն:

Հ.Գ. Կարող եք ՀՀ «նոր անձնագրում» ներառել նաև Նիկոլի «դուխով» պատկերը: Եթե Թամանյանի պատկերը ներառվեու է որպես քաղաքաշինության նահապետ, Փաշինյանինն էլ թող լինի որպես թուրանաշինության «նահապետ»: Հատկապես, որ Հայ ժողովրրդի պատմության մեջ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի զոհաբերումն ընդմիշտ կապված են լինելու անջնջելի կապով (մոտեցել է Սյունիքին)…

Մնում է, որ հայատյաց ադբեջանցիներն ու թուրքերը դա գնահատեն ըստ արժանվույն, «չքցեն» ՔՊ-ին և առաջիկայում օգնեն նրանց՝ վերընտրվել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930